HELP LINE: 099 88 78 08
wsc

Ընտանեկան բռնություն

Բռնության տեսակները

Ընտանեկան բռնությունը այն կրկնվող վարքագիծն է, որի ժամանակ մեկ անձը վերահսկում կամ ուժ է կիրառում մյուսի նկատմամբ ինտիմ հարաբերություններում: Այն ամբողջությամբ հիմնած է ուժի և վերահսկողության վրա: Բռնարարները ընտրում են ֆիզիկական կամ հոգեբանական բռնությունը իբրև միջոց արտահայտելու համար իրենց զայրույթը և վերահսկողություն հաստատելու համար: Զոհը չի հրահրում բռնարարին բռնություն գործադրելու, միայն ու միայն բռնարարն է պատասխանատու են իր անպատշաճ և անընդունելի վարքագծի համար:
ԸԲ-ն մեկանգամյա միջադեպ չէ: Այն շարունակական վարք է, որը աստիճանաբար նվազեցնում է տուժողի ինքնավստահությունը և բռնություն գործադրող զուգընկերոջից հեռանալու ունակությունը:
Ընտանեկան բռնությունը հանցագործություն է, որը կարող է հանգեցնել ոստիկանության կողմից բռնարարին տանից հեռացվելուն կամ զրկվելուն և/ կամ ձերբակալվելուն:


Բռնարարի Մարտավարությունները

Հաճախ մենք մտածում ենք, որ բռնարար վարքը սահմանափակվում է միայն ֆիզիկական բռնությամբ կամ զուգընկերոջ կողմից բանավոր, հուզական կամ տնտեսական չարաշահման լուրջ բացասական ազդեցություններով:
Վերահսկողության մեթոդները կարող է ունենալ տարբեր արտաhայտումներ, և հաճախ կրում են ֆիզիկական կամ սեռական բռնության ակնհայտ կամ թաքնված սպառնալիք:Ժամանակի ընթացքում բռնության ուժգնությունն ու հաճախականությունը ավելանում է եւ կարող են հանգեցնել լուրջ վնասվածքի եւ նույնիսկ մահվան: Բռնարարի կողմից կիրառվող բռնության տեսակների և մարտավարությունների որոշ օրինակներ.


Հոգեբանական բռնություն
Նվաստացում — ստիպում, որ իրեն վատ զգա— անվանարկում — գժվացնելը— հոգեպես տանջում— ստորացում

Մեկուսացում
Վերահսկում, թե ինչ է անում զոհը, ում հետ է հանդիպում կամ զրուցում — հսկողության սահմանում՝ ուր է գնում — արտաքին աշխարհի հետ կապի սահմանափակում — խանդ, որպես արարքների արդարացում

Թերագնահատում, Մերժում և Մեղադրում
Անլուրջ է մոտենում բռնությանը և լուրջ չի վերաբերվում դրա վերաբերյալ արտահայտած մտահոգություններին՝ պնդելով, որ բռնություն տեղի չի ունեցել: Բարդում է բռնության մեղքը զոհի վրա՝ մեղադրելով վերջինիս բռնության համար:

Երեխաների օգտագործում
Ստիպում է զոհին իրեն մեղավոր զգալ երեխաների հարցում — օգտագործում են երեխաներին հաղորդագրությունները փոխանցելու համար — չարաշահում են երեխաների տեսակցության ժամերը՝ զոհին զայրացնելու համար — սպառնում են, որ կխլեն երեխաներին

Օգտագործելով իրենց Տղամարդկային «գերակայությունը»
Զոհին վերաբերվում են որպես «ծառա»- կայացնում են բոլոր կարևոր որոշումները- հանդես են գալիս որպես «տան տեր»՝ սահմանելով տղամարդու և կնոջ դերը տանը

Տնտեսական բռնություն
Արգելում են նրանց աշխատանք գտնել կամ գումար վաստակել՝ ֆինանսական կախվածության մեջ գցելով նրանց- ստիպում են, որ գումար խնդրեն իրենցից- իրենց զոհից գումարները վերցնելում են` թույլ չտալով նրանց տնօրինել ընտանիքի եկամուտը:

Ուժ և սպառնալիք
Սպառնալիքների լեզվով են խոսում. սպառնում են հեռանալ, ինքնասպանություն գործել՝ ստիպելով նրանց հրաժարվել մեղադրանքներից կամ անօրինական քայլերի դիմել:

Ահաբեկում
Հայացքի, գործողությունների, ժեստերի միջոցով վախեցնում են զոհին՝ ջարդելով իրերը, ոչնչացնելով ունեցվածքը, բռնություն են գործադրում կենդանիների նկատմամբ կամ զենք են օգտագործում ահաբեկելու նպատակով: Ցանկացած բռնարար վարքագիծ լուրջ սպառնալիք է, որը հաճախ ժամանակի ընթացքում ավելի է սրվում: Կապտուկները հաճախ ավելի արագ լավանում, քան հոգեբանական սպիերը:



Ովքե՞ր են զոհերը

Ընտանեկան բռնությունը ազդում է սոցիալ-տնտեսական, ռասայական, էթնիկական եւ կրոնական բոլոր խմբերի վրա՝ առանց բացառության: Չնայած ընտանեկան բռնության դեպքերի զոհերի մեծ մասը կանայք են, որոնք բռնության են ենթարկվում տղամարդկանց կողմից, արձանագրվում են նաև դեպքեր, որտեղ կանայք են բռնություն գործադրում տղամարդու վրա, կինը բռնության է ենթարկում կնոջը կամ տղամարդը՝ տղամարդուն: Անձը կարող է զոհ լինել նույնիսկ այն դեպքում, երբ նա իրավաբանորեն ամուսնացած չէ զուգընկերոջ հետ, համասեռամոլ է, առանձին է ապրում կամ ամուսնալուծված է կամ բնության են ենթարկվում տան որևէ այլ անդամի կողմից ՝ ինչպես օրինակ `ծնող կամ երեխա:
Աղբյուր: www.JBWs.org


Բռնարար վարքի օրինակներ

Հաճախ դժվար է լինում հասկանալ, որ անձը բռնության զոհ է: Բռնություն է համարվում զուգընկերոջը/զուգընկերուհուն վախեցնելու կամ վերահսկելու ցանկացած փորձ:Ստորև բերված են մի շարք հարցեր, որ կօգնեն Ձեզ հասկանալ,թե ինչ է նշանակում «բռնարար վարք»:

Ձեր զուգընկերը/զուգընկերուհին…


  • Մշտապես ծաղրում կամ վիրավորու՞մ է Ձեզ:
  • Ձեր հանդեպ ծայրահեղ խանդո՞տ է:
  • Նվաստացնու՞մ է Ձեր ինքնավստահությունը և ինքնագնահատականը:
  • Ստիպու՞մ է բացատրություն տալ իրենից առանձին անցկացրած ժամանակի համար:
  • Ձեզ ենթարկու՞մ է մանիպուլացիայի, այսինքն ստում է, խոստումներ է տալիս, կամ հակասում է ինքն իրեն:
  • Խոչընդոտում կամ արգելու՞մ է Ձեզ տեսնել Ձեր ընկերներին և/կամ ընտանիքին:
  • Բարկանու՞մ է, երբ իրեն հակաճառում եք:
  • Ստիպու՞մ է իրենից թույլատվություն խնդրել տնից դուրս գալուց առաջ, աշխատանքի անցնելուց առաջ, կամ դասի գնալու համար:
  • Ձեր ընտանի կենդանուն վնասու՞մ է Ձեզ վախեցնելու համար:
  • Ոչնչացնու՞մ է Ձեր իրերը/գույքը:
  • Ձեր շարժը սահմանափակու՞մ է:
  • Ձեզ վրա իրե՞ր է նետում:
  • Սպառնու՞մ է զենքով կամ այլ իրերով:
  • Սպառնու՞մ է Ձեր երեխաներին վնասել:
  • Ձեզ հարվածում, ապտակում, հրում, բռունցքով կամ ոտքով խփու՞մ է:

Պարզելու համար, թե արդյո՞ք Դուք բռնության զոհ եք, կարող եք ինքներդ Ձեզ հետևյալ հարցերը տալ.


  • Զգու՞մ եք, որ նրան “չէ” ասելու իրավունք չունեք:
  • Վախենու՞մ եք նրան հակաճառել:
  • Այլևս հյուրեր չե՞ք հրավիրում Ձեր տուն:
  • Այլևս Ձեր ընկերներին և ընտանիքի այլ անդամների հետ չե՞ք հանդիպում:
  • Ձեր հանդեպ կատարված բռնության համար ինքներդ Ձե՞զ եք մեղադրում, կամ պատասխանատու՞ եք զգում:
  • Չե՞ք կարողանում տնից դուրս գալ, աշխատանք գտնել, կամ դասի գնալ՝ առանց նրա թույլատվության:
  • Խուսափու՞մ եք հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփվել, նույնիսկ եթե նրանք մոտիկ ընկեր կամ ծանոթ են, որովհետև վախենում եք, որ Ձեր զուգընկերը կխանդի և Ձեզ բռնության կենթարկի: