HELP LINE: 099 88 78 08
wsc

Ընտանեկան բռնություն

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հաշմանդամություն ունեցող կանայք իրենց կյանքի ընթացքում առավել հաճախ են ենթարկվում ընտանեկան և սեռական բռնության, քան հաշմանդամություն չունեցող կանայք։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ հաշմանդամություն ունեցողների՝ բռնության ենթարկվելու ավելի բարձր հավանականությունը մասնակիորեն կապված է այն հանգամանքի հետ, որ նրանք առավել հաճախ գտնվում են հաստատություններում, որտեղ իրենց նկատմամբ կա վերահսկողություն։ Սա նշանակում է, որ նրանք ավելի հաճախ են հայտնվում իրավիճակներում, երբ կան մարդիկ, ովքեր իրենց նկատմամբ գերակայելու արտոնված իշխանություն ունեն։

Ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձինք ամենօրյա կյանքի որոշ ասպեկտներում կարող են օգնության կարիք ունենալ, ինչը խնամակալներին նրանց նկատմամբ որոշակի իշխանությամբ է օժտում։ Ոմանք կարող են ճնշել ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձին՝ նրա տեղափոխումը մերժելով։ Մեկ այլ օրինակ է կենսական նշանակության իրերի տեղափոխումը, որպեսզի կույր անձը չկարողանա դրանք գտնել։ Բռնարարը կարող է դիտմամբ ինֆորմացիա թաքցնել խուլ անձինց, որպեսզի վերջինս չկարողանա օգնություն ստանալ։ Քանի որ ճնշման այս տեսակները հնարավոր են դառնում որոշակի հաշմանդամության արդյունքում, դրանք բնորոշ են ընտանեկան բռնություն վերապրած հաշմանդամ անձանց։ Նշվածը վերաբերում է նաև ընտանիքի տարեց կամ հիվանդ անդամներին։

Ավելին, կարծրատիպները նույնպես կարող են ազդել բռնարարքի գործադրման ձևի վրա, ինչպես նաև՝ այն հանգամանքի, թե արդյո՞ք անձը կարող է օգնություն ստանալ կամ լսելի դարձնել իր խնդիրը։ Օրինակ, կա ազդեցիկ կարծրատիպ, որ մտավոր հաշմանդամությամբ անձանց չի կարելի հավատալ, քանի որ նրանք խաբում են կամ չգիտեն, թե ինչ են խոսում։ Սա բռնարարներին անպատժելիության վստահություն է ներշնչում։
Սա նաև նշանակում է, որ եթե մտավոր հաշմադամությամբ անձը դիմի օգնության, հավանական է, որ նրան չհավատան։ Պատմականորեն բռնությունն օգտագործվել է որպես հաշմադամություն ունեցող անձանց կառավարման միջոց տարբեր փակ հաստատություններում, ինչպես նաև ցավալիորեն օգտագործվել է որպես բուժման մաս, ինչը նշանակում է, որ ընտանեկան բռնությունը ոչ միայն անտեսվում է, այլև՝ արդարացվում։

For assistance you may call specialized organization Bridge of Hope 010-560-134. http://bridgeofhope.am/ which offers trainings on the specifics of certain disabilities and can refer individuals to disability homes and interpreters.


Խոչընդոտներ, որոնց պատճառով հաշմանդամություն ունեցող անձինք և տարեցները չեն հայտնում բռնության մասին


  • Հաղորդակցվելու խնդիրներ ունեցողները չեն կարողանում պատմել բռնության մասին այնպես, որ դա հասկանալի լինի ընտանիքի անդամներին կամ ծառայություն մատուցողներին։
  • Որոշ ընտանիքներ ամաչում են հաշմանդամություն ունեցող երեխայից կամ ընտանիքի անդամից, իսկ բռնության մասին պատմելը նշանակում է բացահայտել իրենց համար ամոթալի այդ հագամանքը։
  • Հաշմանդամություն ունեցող անձինք վախենում են, որ իրենց չեն հավատա։
  • Բռնարարը կարող է սպառնալ հաշմանդամություն ունեցող անձին, որ պատմելու դեպքում կվնասի նրան։
  • Հաշմանդամություն ունեցող անձինք վախենում են իրենց գոյությունը պահպանող խնամակալից զրկվելուց և հավատացած են, որ ստիպված են որոշակի բռնություն հանդուրժել։
  • Հաշմանդամություն ունեցող անձինք վախենում են հեռացվել իրենց տնից և զրկվել իրենց ապրելու վայրն ընտրելու հնարավորությունից։
  • Հաշմանդամություն ունեցող անձինք վախենում են, որ նրանց կտեղափոխեն հատուկ հաստատություններ, եթե տանը նրանց նկատմամբ բռնարարքը հայտնաբերվի։

Խոչընդոտներ, որոնց պատճառով հաշմանդամություն ունեցող բռնության ենթարկվածները չեն ստանում ծառայություններ


  • Ծառայությունների հասանալիության պակաս կա՝ պայմանավորված սահմանափակ ռեսուրսներով և աշխատակազմի վերապատրասման բացակայությամբ:
  • Հաշմանդամություն ունեցողներն իրազեկված չեն, քանի որ հասանելի ռեսուրսների մասին տեղեկատվությունը չի տրամադրվում բրեյլի այբուբենով կամ ձայնագրությամբ, չի սահմանում ընտանեկան բռնությունն այնպես, որ իրենց յուրահատուկ վիճակից բխող չարաշահումները բնութագրի որպես ընտանեկան բռնություն։
  • Բռնության ենթարկվածներից շատերն անընդունակ են ինքնուրույն օգնություն խնդրել։
  • • Հաշմանդամություն ունեցող տուժածները երեխաների խնամակալության իրավունքից զրկման ավելի մեծ վտանգի են բախվելու, եթե բացահայտվի, որ իրենք ունակ չեն ինքնուրույն խնամել երեխաներին։