HELP LINE: 099 88 78 08
wsc

Ընտանեկան բռնություն

DV LAW AND YOUR RIGHTS

Օրենքը ձեր կողմն է, եթե բռնության ԸԲ դեպքերը գրանցվում են ոստիկանության բաժանմունքում կամ հիվանդանոցում: Այս կերպ Դուք կարող եք ավելի արագ պաշտպանություն ստանալ:
Եթե ոստիկանությունը գալիս է ձեր տուն կամ այնտեղը, որտեղ տեղի է ունեցել բռնություն, նա պետք է մնա դեպքի վայրում այնքան ժամանակ, քանի դեռ դուք ֆիզիկապես վտանգված եք: ԿԱՄ Ոստիկանությունը կարող է ձեզ տեղափոխել անվտանգ վայր կամ հիվանդանոց՝ անհապաղ բուժօգնություն ստանալու համար:
Դուք կարող եք զանգահարել 099-88-78-08 թեժ գիծ ձեր անվտանգությունը կազմակերպելու համար:
Եթե դուք որոշում եք տեղափոխվել ապաստան կամ այլ վայր, եւ ցանկանում եք վերադարձնել ձեր եւ ձեր երեխաների հագուստները, փաստաթղթեր եւ այլ իրեր, կարող եք խնդրել ոստիկանությանը ուղեկցել ձեզ, եւ նրա ներկայությամբ կարող եք ձեր գույքը վերադարձնել`բացառությամբ կահույքի:

Համաձայն նոր ԸԲ օրենքի Դուք կարող եք ստանալ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ոստիկանները, ժամանելով դեպքի վայր, նախազգուշացում են ներկայացնում բռնարարին, եթե ոստիկանությունը լսում է բռնության մասին առաջին անգամ: Եթե բռնությունը կրկնվում է, դուք պետք է այդ մասին տեղյակ պահեք Ոստիկանությանը `ձեռք բերելու համար պաշտպանական որոշում:

Անհետաձգելի միջամտության որոշում. Եթե ոստիկանությունը տեղյակ է բռնության մասին կամ դուք ունեք ապացույց (ինչպես օրինակ՝ բժշկական միջամտությամբ վնասվածքների բուժում կամ վկաներ) կամ բռնությունը շարունակվում է Նախազգուշացում- ից հետո (եւ դուք հայտնել եք այդ մասին ոստիկանությանը), ապա ոստիկանությունը պետք է տրամադրի Անհետաձգելի միջամտության որոշում: Այս որոշումը ուժի մեջ է 20 օրվա ընթացքում: Այս ժամանակահատվածում բռնարարը տնից հեռացվում է ոստիկանության կողմից (նույնիսկ եթե տունը նրա սեփականությունն է) եւ նրան թույլ չի տրվում մոտենալ ձեզ և ձեր երեխաներին կամ զանգահարել հեռախոսով կամ SMS-ով շփվել: Այս ընթացքում, եթե դուք դեռ զգում եք վտանգի առկայություն, ապա դուք, ոստիկանությունը կամ Ճգնաժամային կենտրոնի իրավաբանը կարող եք հայցել Պաշտպանական որոշում:

Պաշտպանական որոշում: Այս որոշումը տրվում է դատարանի կողմից եւ կարող է հայցվել տուժողի, ոստիկանության կամ ճգնաժամային կենտրոնի իրավաբանի կողմից` օրինակ Կանանց աջակցման կենտրոնի կողմից: Սովորաբար կարող եք հայցել այս որոշումը, այն ընթացքում, երբ արդեն ստացել եք Անհետաձգելի միջամտության որոշում, կամ եթե ոստիկանությունը լուրջ խախտում կամ բռնություն է գրանցել:
Ամուսնալուծության կամ քրեական դատավարության ընթացքում իրավիճակը կարող է չափազանց վտանգավոր լինել եւ խորհուրդ է տրվում հայցել Պաշտպանական որոշում: Այս որոշումը կարող է գործել 12 ամիս: Այս որոշման մեջ դուք կարող եք ավելացնել ձեր անունից բացի ձեր երեխաների եւ հարազատների անունները, որոնց նկատմամբ բռնարարը կարող է բռնություն գործադրել կամ սպառնալիք բռնությամբ:
Այս որոշման համաձայն, բռնարարը իրավունք չունի մոտենալ ձեզ եւ ձեր երեխաներին տանը, դպրոցում, աշխատանքի վայրում, խանութում, ձեր ծնողների տանը եւ այլուր: Նրան չի թույլատրվում կապ հաստատել ձեր կամ այն անձանց հետ, ում անունները նշված են որոշման մեջ:
Ձեր պարտականությունն է ոստիկանությանը տեղեկացնել ցանկացած խախտման մասին `նույնիսկ SMS- ով ձեզ հետ կապ հաստատելու փորձի մասին: Հաշվի առնելով խախտման տեսակը՝ բռնարարից կարող է տուգանք գանձվել եւ նույնիսկ նա կարող է ձերբակալվել:

Հաշտեցում. ՈՉ ՈՔ իրավունք չունի ճնշում գործադրել կամ համոզել ձեզ, որ հաշտվեք բռնարարի հետ կամ վերադառնաք տուն: Ձեր անվտանգությունը առաջնային կարեւորություն ունի օրենքի համար: