HELP LINE: 099 88 78 08
wsc

Ընտանեկան բռնություն

Ամեն տարի ավելի քան 3 միլիոն երեխա իրենց իսկ տանը բռնության ականատես են դառնում և գտնվում են վտանգի տակ:

Նույնիսկ երբ բռնությունը նրանց մոր հանդեպ է կիրառվում, նրանք վնասվելու շատ մեծ ռիսկի տակ են գտնվում, եթե անկախ իրենցից հարվածների տակ են մտնում կամ ծնողներից մեկին փաթաթվում են բռնության ընթացքում: Նույնիսկ նորածինները տան բռնության առկայությունից կարող են ազդվել:

Ինչքան ավելի երկար է տևում բռնությունը, այդքան ավելի խորը և մնայուն ազդեցութուն է այն ունենում երեխաների վրա: Ընտանեկան բռնության մեջ մեծացող երեխաները իրենք իրենց են մեղադրում կատարվածի համար, վախերի, տխրության, ջղայնության և բոլոր այլ զգացմունքների խառնաշփոթից չեն հասկանում՝ ինչ անել: Հնարավոր է, որ էմոցիոնալ կամ զարգացման հետ կապված խնդիրներ ունենան: Երեխաները սովորում են այն, ինչ տեսնում են. հնարավոր է, որ մտածեն, որ բռնությունը ընդունելի վարք է մեծերի համար, նորմալ է ուժի միջոցով քո ուզածին հասնելը և պատասխանատվություն չկրելը: Ցավոք բռնության ականատես եղած տղաների դեպքում մեծ է հավանականությունը, որ իրենք էլ բռնարար կդառնան հետագայում:

Երեխաները պետք է մեծանան սիրով լի մթնոլորտում, ուր ավելորդ վախը, ցածր ինքնգնահատականը և բռնությունը օտար երևույթներ են: Կանանց աջակցման կենտրոնը օգնում է երեխաներին հասկանալ իրենց հետ կատարվածը և օգնում է մայրիկների հետ միասին ապահով ապագա ստեղծել:


Ազդեցությունը երեխաների վրա

Ընտանեկան բռնության միջավայրը մեծ ազդեցություն է ունենում երեխայի մտքերի, հուզական վիճակի, կյանքի մասին պատկերացումների, հարաբերությունների կառուցման, արժեհամակարգի վրա: Երեխաները կարող են ցուցաբերել հետևյալ դժվարություններից մի քանիսը՝ ընտանեկան բռնության վերախրման արդյունքում: Այնուամենայնիվ, փոքր երեխաների մոտ այս խնդիրները կարող են առաջ գալ բազմաթիվ այլ պատճառներով, եւ այս վարքը ցուցաբերող երեխաները կարող են ընտանեկան բռնության ենթարկված չլինել:

Երեխաների վարքային դրսևորումները ընտանեկան բռնության ժամանակ՝


  • Ագրեսիվություն
  • Ֆիզիկական բողոքներ (գլխացավեր, ստամոքսի ցավեր)
  • Բաժանության զայրույթ (ավելին քան այն, ինչ սովորաբար ակնկալվում է այդ տարիքի երեխայից)
  • Բռնություն քույրերի և եղբայրների նկատմամբ/հատկապես տղաները ՝աղջիկների, մեծ երեխաները փոքրերի նկատմամբ/
  • Կամակորություններ և հակառակվելու ձգտում /հատկապես մոր հանդեպ դրսևորվող/
  • Մշտական վախ հնարավոր վտանգի մասին/ անապահովության զգացում
  • Զարգացման հապաղում/ Նախկինում սովորած հմտությունների կորուստ (ինքնուրույն զուգարան գնալու հմտություններ, գույների անուններ)
  • Ուշադրության պակաս
  • Հիպերակտիվություն
  • Սննդավարքի խանգարումներ/շատակերություն կամ ախորժակի բացակայություն/
  • Քնի խանգարումներ/ անքնություն, հաճախակի ընդհատվող քուն, սարսափ երազներ/
  • Ուսման խնդիրներ
  • Բռնարարի պես ուժ ունենալու ձգտում/նույնականացում բռնարարի հետ , բռնարարի վարքի կրկնօրինակման փորձ/
  • Մորը, քույրերին , եղբայրներին պաշտպանելու գործողություններ

Մենք առաջարկում ենք ծնողներին դիմել բժշկի կամ ընտանեկան խորհրդատվության, եթե երեխան դրսևորած վարքագիծը՝


  • Ֆիզիկապես վտանգավոր է իր կամ մյուսների համար (օրինակ, մկրատով իր սեփական հագուստը կտրելը);
  • Այնքան ինտենսիվ է, որ ազդում է երեխայի առօրյա աշխատանքին / դպրոցում;
  • Չի արձագանքում հիմնական մանկական ուղղորդման ռազմավարություններին.
  • Շարունակակն բնույթ ունի ( տևում է 3-6 շաբաթ)